Անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին ստացվել է ապրիլի 30-ին։
Ոստիկանություն դիմած քաղաքացին հայտնել է, որ ապրիլի 28-ին՝ ժամը 21-ից ապրիլի 29-ի ժամը 7-ն ընկած ժամանակահատվածում, Ներքին Չարբախի 1-ին փողոցի հարակից դաշտից գողացել են իր 224 ոչխարը՝ պատճառելով մոտ 15 միլիոն դրամի վնաս։
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է 30 և 27 տարեկան երեք երիտասարդ։ Հետագա միջոցառումների արդյունքում 30-ամյա երիտասարդը Նորագավիթի 6-րդ փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և իր կողմից շահագործվող «Հյունդաի Սոնատա» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին։
Գողոնը հայտնաբերվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։
30-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Բաց մի թողեք
Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Մասիսի տներից մեկում հրդեհի հետևանքով մաhացած 2 անձինք Հնդկաստանի քաղաքացիներ էին. մանրամասներ
Ողբերգական դեպք, կյանքից զրկել են երիտասարդի, կասկածյալը Սևանում հայտնի մսավաճառի որդին է