07/05/2026

EU – Armenia

«Դա մահափորձ ա մեկից ավելի մարդկանց նկատմամբ․․․ ». Nemra-ից Վան

Վան Նեմրան անդրադարձել է երթևեկության կանոնները խախտող վարորդներին, որոնց գործողությունների արդյունքում տուժում են ոչ միայն իրենք, այլև այլ անձինք:

«Գոնկա կպնողների հարցը լուծվելո՞ւ ա, թե՞ չէ: Դժվա՞ր ա հասկանալը, որ դա ուղղակի ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոն խախտել չի, ու ավելին ա, քան հասարակության հանդեպ անարգալից վերաբերմունքը, դա ՄԱՀԱՓՈՐՁ ա մեկից ավելի մարդկանց նկատմամբ:

Ինչքա՞ն կարող են ազատ ֆռֆռալ տենց մարդիկ ու վտանգեն բոլորիս կյանքը: Ես վստահ եմ, որ էս հարցը լուծելը ամենադժվարներից չի, ուղղակի զարմանում եմ՝ ինչո՞ւ չկա ցանկություն, ու ամենակարևորը՝ հանրային պահանջ:

Տպավորություն ա, որ բոլորը հաշտ են էս երևույթի հետ:

Իմ սիրելի ընկերներ՝ ինֆլուենսերներ, բլոգերներ, որոնք տարբեր հարցերի շուրջ խոսում են, լավ կլինի անդրադառնաք նաև էս թեմային:

Բացի էն, որ օրենքը թերի ա գործում, նաև գոյություն ունի սրա բարոյական ու կրթական կողմը, հազարավոր չկողմնորոշված պատանիների ՊԵՏՔ ա բացատրել, որ դա «ուժեղ տղության» նշան չի, որ մեկի ծնողին, քրոջը, եղբորը, երեխային մեքենայի տակ գցելը, քո հաճույքի համար, ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ու ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ա:

Տեսե՞լ եք հարյուրավոր մեկնաբանությունները, գրում են «անփորձանք ախպերս», «պառավին քցում էիր տակը, կարևորը քեզ բան չեղավ բռատ», «զգույշ էղի չբռնեն…»»,-սոցիալական ցանցերի իր էջերում գրել է երաժիշտը: