13/05/2026

EU – Armenia

Ալիևը Պուտինի «գործի՞քն»՝ ընդդեմ Հայաստանի

Կենտրոնական Ասիան Եվրասիայի սիրտն է։ Այսօր Արևմուտքը չի դադարում ․․․ այդ տարածաշրջանը իր ազդեցոությամբ վերաֆորմատավորելու և Ռուսաստանի անվտանգության դեմ սպառնալիքների պլացդարմ դարձնելու փորձերը։

Այդ մասին «Վալդայ» բանավեճի ակումբի կազմակերպած քննարկմանը ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նույն օրը ՏԱՍՍ-ին հարցազրույցում Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտարարել է, որ Ռուսաստանը «կովկասյան տերություն է, և Հարավային Կովկասում նրա շահերը անձեռնմխելի» են։ Նա պնդել է, որ «Արևմուտքը տեսանելի ապագայում չի կարող և չի կարողանալու Հարավային Կովկասում փոխարինել Ռուսաստանին»։

Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի հարցում «փակագծերը բացել» է։ Մինչ այդ Մոսկվան իրավիճակը ներկայացնում էր այնպես, որ Կիևի «ֆաշիստական ռեժիմը բռնաճնշել է Ղրիմի, Դոնբասի և Նովոռուսիայի ռուս բնակչության իրավունքները, արգելել նրան խոսել մայրենի լեզվով, ինքնագիտակցվել որպես ռուսական աշխարհի մաս, Արևմուտքը երկակի ստանդարտներ է կիրառել, ուստի միլիոնավոր մարդկանց փրկելու այլ միջոց, քան հատուկ ռազմական գործողությունն է, չկա»։

Մայիսյան զորահանդեսից հետո մամուլի ասուլիսում Ռուսաստանի նախագահը բաց հայտարարել է, որ Ուկրաինան պատժվում է Եվրամիությանը անդամակցելու ձգտման համար։ Պուտինը այդ «ապագան խոստացել» է նաև Հայաստանին և ստեղծել իրավիճակ, երբ հայաստանյան ընդդիմությունը, որ Փաշինյանին մեղադրում է «պատերազմով սպառնալու» մեջ, արդեն ինքն է հանրությանը սարսափի մատնում՝ բացահայտ քարոզելով, որ եթե ինքը չհաղթի, «մեզ սպասում է Ուկրաինայի ճակատագիրը»։

Կենտրոնական Ասիայում «գունավոր հեղափոխությամբ փողոցից իշխանության եկած» էլիտաներ չկան։ Այդ երկրներում իշխանությունը կամ ժառանգաբար փոխանցվում է, կամ արժեհամակարգային առումով նախկին խորհրդային է։

Այդուհանդերձ, ինչպես պարզ հետևում է ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինի դիտարկումներից, Մոսկվան այդ տարածաշրջանի ներքին ինտեգրացիան և Եվրամիության հետ անցյալ տարի համաձայնեցված տնտեսական ու կոմունիկացիոն ծրագրերը գնահատում է իր դեմ սպառնալիք։

Հայաստանի ընդդիմությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների համար օրինակելի է տեսնում Վրաստանի փորձը։ Միայն «համեստությունից» դրդված է, որ նա չի վկայակոչում նաեւ Իլհամ Ալիևի փորձը։ Բայց, պարզվում է, Ռուսաստանը ոչ միայն Հարավային Կովկասը, այլեւ Կոկվակսն առհասարակ դիտում է որպես մեկ ամբողջական տարածաշրջան, որտեղ իր «շահերը անձեռնմխելի» են։

Պուտինը բացահայտել է հետխորհրդային տարածքը աբսորբացիայի ենթարկելու ծրագիր։ Հաջորդ օրը Իլհամ Ալիևը եվրոպացիներին «դատարկախոս» է անվանել։ Ալիևը նրա «գործի՞քն» է։