Ալիևը մայիսի 10-ի իր ելույթում հայ ժողովրդին ոչ միայն կոչում է «թշնամի», այլև փաստացի ասում, թե իբր մենք «հոգեբույժների, հոգեբանների և բժիշկների կողմից» պետք է ուսումնասիրվենք։
Հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը խոցող Ալիևին Փաշինյանն ու նրա թիմը ոչ մի ասելիք չունեն, ոչ մի բառ, լուռ լսում են։
Բայց երբ գալիս է քաղաքական հակառակորդներին հակադարձելու պահը, կիրառում են ամենազզվելի, ամենաստոր ու անընդունելի բառամթերքը։ Սա ևս մեկ ցուցիչ է, որ Փաշինյանն Ալիևի թեկնածուն է և իր ողջ «ուժը» ուղղում է քաղաքական մրցակիցների դեմ, իսկ հայ ժողովրդին ուղղված վիրավորանքների, մեր գերիներին տուն վերադարձնելու, մեր պետության դեմ ուղղված զավթողական ծրագրերի առնչությամբ ոչ մի անելիք չունի, բացի լուռ հետևելուց․․
Տաթևիկ Հայրապետյան

Բաց մի թողեք
«Ուկրաինական ճակատագրի» սպառնալիքը պետք է գնահատել խորքով
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան – Իրան հարաբերություններում Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
«Բռնապետության պայմաններում բաց քվեարկել է Ռուսաստանի օգտին»