Մայիսի 13-ին, ժամը 02։41-ին Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորապատ գյուղի սուպերմարկետներից մեկի ետնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սարդարապատ գյուղի սուպերմարկետներից մեկի մոտակայքում «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե ցանկապատին: Երկու քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


Բաց մի թողեք
ՔՊ թիմը քարոզարշավ կանցկացնի Արագածոտնի մարզում․ Նիկոլ Փաշինյանը ժամանակացույց է հրապարակել
Գյուղացիները պայման էին դնում՝ հուսախաբ չանել
Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են, այս անգամ՝ Լոնդոնում. Լուսանկար