13/05/2026

EU – Armenia

Վրաստանից հայեր, ադրբեջանցիներ և թուրքեր են արտաքսվել

Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը, համապատասխան գերատեսչությունների հետ համատեղ, երկրից արտաքսել է 74 օտարերկրյա քաղաքացու։

Արտաքսվածների թվում են18 երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Պակիստանի, Իրանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի, ինչպես նաև Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի մի քանի երկրների քաղաքացիներ։

Նախարարությունը շեշտել է, որ բոլոր արտաքսված անձանց արգելվում է վերադառնալ Վրաստան։