Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ նախնական կալանքի է ենթարկվելու, քանի որ չունի գրավի համար անհրաժեշտ միջոցներ։
«Ես պլանավորում եմ անհրաժեշտ իրերը տանել նախնական կալանքի կենտրոն, բայց ես 140 միլիոն գրիվնա չունեմ։ Ես կբողոքարկեմ։ Ես բավականաչափ ծանոթներ և ընկերներ ունեմ, որոնք կօգնեն ինձ գրավի վճարման հարցում», – հավելել է նա։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դատարանը երկու ամսով կալանավորել է Երմակին՝ 140 միլիոն գրիվնա գրավի վճարման հնարավորությամբ։
Երմակը հերքում է իր դեմ առաջադրված փողերի լվացման մեղադրանքները։
Երեկ Կիևում դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է. «Ես հերքում եմ բոլոր մեղադրանքները։ Կցանկանայի նաև նշել, որ 2022 թվականի փետրվարի 24-ի առավոտյան ժամը 5-ից սկսած՝ ես գործնականում մշտապես ներկա եմ եղել և բնակվել եմ նախագահի աշխատակազմում»։ Նրա խոսքով՝ նա գրասենյակից դուրս է եկել միայն նախագահի հետ ռազմաճակատ գնալու և դիվանագիտական հարցերով արտասահման մեկնելու համար։
Դատախազը նշել է, որ Երմակը կարող է փախչել հետաքննությունից, քանի որ նա ունի «մասնագիտական և սոցիալական կապեր պետական մարմիններում և Ուկրաինայից դուրս», ինչպես նաև չորս դիվանագիտական անձնագիր։


Բաց մի թողեք
Թրամփն ու Ծինփինը բանակցություններ են ունեցել. ԱՄՆ նախագահը հանդիպումը որակել է «գերազանց»
Ալբանիայի Ռաման հրաժարական է տվել, այն բանից հետո, երբ արտաքին գործերի նախարարը Իտալիայում քաղաքական իրարանցում է առաջացրել
Հայացք ԵՄ-ից․ Թրամփը և Սին Պեկինում մեկնարկել են բարձր խաղադրույքներով երկկողմ բանակցություններ