Մայիսի 12-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է մարտի 29-ին, Կոտայքի մարզի Գողթ գյուղում 8-ամյա դստեր հետ վրաերթի ենթարկված 48-ամյա Իսկուհի Պ․-ն։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 29-ին վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում «Hyundai Kona» մակնիշի ավտոմեքենան Գողթ բնակավայրում՝ գլխավոր փողոցում, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։
Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն և օգնել էր օպերատիվորեն ժամանած Գառնիի ամբուլատոր կենտրոնի շտապօգնության բժիշկներին վիրավորներից մեկին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ մյուսին քաղաքացիների օգնությամբ տեղափոխել էին Ուիգմոր Կանանց և Երեխաների հիվանդանոց ։
Վթարի փաստով Ա․ Շահնազարյանի որոշմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել էր սթափության փորձաքննության․ եղել է սթափ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր էին․ երեխան՝ 8 տարեկան, մայրը՝ 49 տարեկան։


Բաց մի թողեք
Հասանելի են ընտրությունների մասնակից կուսակցությունների, դաշինքների և թեկնածուների եկամուտների հայտարարագրերը
Ո՞ր հիվանդությունների դեպքում քաղաքացին չի ծառայի
Չպարզված անձին չպարզված ծառայություններ են մատուցել