Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ նախնական կալանքի է ենթարկվելու, քանի որ չունի գրավի համար անհրաժեշտ միջոցներ։
«Ես պլանավորում եմ անհրաժեշտ իրերը տանել նախնական կալանքի կենտրոն, բայց ես 140 միլիոն գրիվնա չունեմ։ Ես կբողոքարկեմ։ Ես բավականաչափ ծանոթներ և ընկերներ ունեմ, որոնք կօգնեն ինձ գրավի վճարման հարցում», – հավելել է նա։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դատարանը երկու ամսով կալանավորել է Երմակին՝ 140 միլիոն գրիվնա գրավի վճարման հնարավորությամբ։
Երմակը հերքում է իր դեմ առաջադրված փողերի լվացման մեղադրանքները։
Երեկ Կիևում դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է. «Ես հերքում եմ բոլոր մեղադրանքները։ Կցանկանայի նաև նշել, որ 2022 թվականի փետրվարի 24-ի առավոտյան ժամը 5-ից սկսած՝ ես գործնականում մշտապես ներկա եմ եղել և բնակվել եմ նախագահի աշխատակազմում»։ Նրա խոսքով՝ նա գրասենյակից դուրս է եկել միայն նախագահի հետ ռազմաճակատ գնալու և դիվանագիտական հարցերով արտասահման մեկնելու համար։
Դատախազը նշել է, որ Երմակը կարող է փախչել հետաքննությունից, քանի որ նա ունի «մասնագիտական և սոցիալական կապեր պետական մարմիններում և Ուկրաինայից դուրս», ինչպես նաև չորս դիվանագիտական անձնագիր։


Բաց մի թողեք
ԱՄՆ-ն պարտվեց․ իր բոլոր զորքերը դուրս կբերի Իրաքից
Եթե ԱՄՆ-ն մեզ վաճառի Patriot hրթիռների 5 տոկոսը, մենք կհաղթահարենք ձմեռը․ ես ունեմ 1 տոկոս․ Զելենսկի
Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայում գտնվող Wildberries-ի պահեստում