Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 5-11-ը։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
-Կենտրոնում՝ մայիսի 5-8-ը և 11-ին,
-Նոր Նորքում՝ մայիսի 5-8-ը,
-Արաբկիրում` չի գերազանցել,
-Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
-Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,
-Արաբկիրում՝ մայիսի 5-7-ը,
-Նոր Նորքում` մայիսի 6-ին,
-Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։


Բաց մի թողեք
Լարված իրավիճակ է հիմա Սիսիանում. հակառակորդի կողմից դիվերսիոն խումբ է ներթափանացել
250 մլն եվրո նոր վա՞րկ
2027 թ. պետական բյուջեի նախագիծը, որը խոստանում է լարված ֆինանսական տարի