14/05/2026

EU – Armenia

Չպարզված անձինք չպարզված ծառայություններ են մատուցել

Այսօր վաղ առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է կատարել «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում և բերման են ենթարկել մեկ անձի:

Մեզ հաջողվեց պարզել, որ դատարանի որոշման մեջ գրված է եղել «չպարզված անձին» «չպարզված գույքային ծառայություններ» առաջարկելու հիմքով է քրեական գործը հարուցվել:

Մեր քննիչ դատավորներն ուղղակի Վանգաներ են դարձել և գուշակությունների հիման վրա խոչընդոտում են ընդդիմադիր ուժերի քարոզարշավին:

«Հրապարակ»-ը գրել էր, որ այսօր վաղ առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է կատարել «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում և բերման ենթարկել մեկ անձի: Մեր տեղեկություններով՝ դատարանի որոշման մեջ գրված է եղել «չպարզված անձին» «չպարզված գույքային ծառայություններ» առաջարկելու հիմքով է քրեական գործը հարուցվել:

Հակակոռուպցիոն կոմիտեից «Հայաստան» դաշինքի անդամին բերման ենթարկելու վերաբերյալ փոխանցեցին․ «Նշված քննչական գործողությունները կատարվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

«Հայաստան» դաշինքից էլ փոխանցում են․ « Սպիտակի մեր գրասենյակում տեղի ունեցող գործողությունները և մեր թիմակիցների թիրախավորումը անակնկալ չէ։ Իրավապահ համակարգի նմանօրինակ գործելաոճը վաղուց արդեն դարձել է գործող վարչախմբի ձեռագիրը։ Այս գործողությունները ևս մեկ անգամ փաստում են. իշխանությունը չունի հանրային աջակցություն և սեփական ուժերի հանդեպ վստահություն եւ իր վերարտադրությունը ապահովելու համար դիմում է նման քայլերի։

Տեղի ունեցողը ոչ թե իրավական գործընթաց է, այլ հերթական էժանագին փորձ՝ խոչընդոտելու մեր կառույցների բնականոն աշխատանքը։

Նմանատիպ մեթոդներով իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ սփռել, սակայն սա միայն ամրապնդում է մեր համոզմունքը, որ ընտրված ճանապարհը ճիշտ է։

Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի կարող փոխել մեր քաղաքական օրակարգը. մեր թիմը գիտի ինչի համար է պայքարում։

Մեր քաղաքացիներին կոչ ենք անում իշխանության կողմից իրականացված բոլոր հակաիրավական քայլերի պատասխանը տալ հունիսի 7-ին՝ մերժելով Հայաստանում հաստատված ավտորիտար ռեժիմին»։