Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը, նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով, խոչընդոտել է ընտրական իրավունքի ազատ իրականացումը։
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Արտեմ Դոռունցը սպառնալիքի, հարկադրանքի, սեռական հայհոյանքներով համակցված և անօրինական այլ գործողությունների միջոցով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներին, այդ թվում՝ Կ. Ղ.-ին, հրահանգել և հարկադրել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին չընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և այդ նպատակով ընտրության գնալու հրահանգը բոլորին փոխանցել՝ այդ կերպ խոչընդոտելով այլ անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացումը։
Նույն օրը Կ. Ղ.-ն իրեն փոխանցված հիշյալ ապօրինի հրահանգի մասին տեղեկացրել է նաև այլ անձանց՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի հրահանգը հասու դարձնելով վերջիններիս՝ այդ կերպ կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանն ուղղված ապօրինի գործողություններ:
Արտեմ Դոռունցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և 210-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (հանրաքվեին կամ ընտրությանը որևէ ձևով քվեարկելուն կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուն կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելը, որը կատարվել է նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով), իսկ Կ. Ղ.-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը):
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Արտեմ Դոռունցի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:


Բաց մի թողեք
Ալիևը նոր բան է ասում «Զանգեզուրի միջանցքի» մասին
«Բրիտանիայի թագուհու դագաղի հետ նկարվող նախագահ ունենալ չենք ուզում»
«Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դեպքերով