Երբ աչքի ես առնում 2021-ի ԱԺ ընտրությունների արդյունքները, որոնց մասնակցում էին 24 ուժ, և խորհրդարան է անցել 3 ուժ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` 53.91%, «Հայաստան» դաշինքը` 21.09% և «Պատիվ ունեմ» դաշինքը` 5.22%, պարզվում է, որ մասնակցած 24 ուժերից 21-ի ձայները փոշիացվել են, ինչը կազմում է` 19.8%, այսինքն` 253.638 ձայն բաշխվել է անցողիկ երեք ուժերի վրա, և ամենաշատ ձայն ստացած ուժը` Քաղաքացիական պայմանագիրը, դրա շնորհիվ ստացել է սահմանադրական մեծամասնություն` ստանալով խորհրդարանում 71% մանդատ, այնինչ ընտրություններով ստացել էր ձայների 53.91%-ը։
Ձայների փոշիացման արդյունքում «Հայաստան» դաշինքը ունեցել է 29% մանդատ` ընտրություններում ստանալով` 21.09% ձայն, իսկ «Պատիվ ունեմ»-ը ստացել է 7% ԱԺ-ում` ընտրություններով ստանալով` 5.22%։ Այս ընտրություններում մեր քաղաքացիները պետք է ավելի պատասխանատու լինեն, որպեսզի չկրկնվի 2021-ի սխալը։ Ակնհայտ է, որ այն քաղաքացիները, ովքեր իրենց ձայնը տվել են այլ ուժերի, առաջնահերթ չեն ցանկացել, որ ՔՊ-ն մնա իշխանության։
Եվ այսօր իշխանության, հատկապես Նիկոլ Փաշինյանի համար ճակատագրական կլինի, եթե ընտրողների մեծ մասը թույլ չտա 2021-ի սխալը և իր ձայնը տա այն ուժերին, ովքեր ունեն խորհրդարան անցնելու շանս։
Կարեն Քերիմյան

Բաց մի թողեք
Ես քվեարկեցի, որ խելագար Հայաստանը փոխարինենք խելամիտ Հայաստանով. Զուրաբյան
Սամվել Կարապետյանն ընտրում է. Տեսանյութ
Ժողովուրդը ինչ որոշի՝ ես կընդունեմ. Նիկոլ Փաշինյանը քվեարկել է