16/05/2026

EU – Armenia

Մեկ տարի առաջ շարած տոմետները մաշվել  են. Լուսանկար

Երևանի Ավան վարչական շրջանի Խուդյակովի փողոցում, Ավանի թաղապետարանի շենքից մոտ 80-100 մետր հեռավորությամբ մայթերի սալահատակը քանդել են, տեղում տոմետներ շարել։

Դա արվել է մեկ – մեկուկես տարի առաջ։

Դրանց մի մասն արդեն մաշվել է։ Այդ տարածքում առևտուր անող տնտեսվարողներն ասացին, որ մինչև վերանորոգումը մայթերի սալահատակն ամուր էր։

Երևան քաղաքի բյուջեից մեծ փողեր են ծախսել մայթի նորոգման համար, սակայն հետևանքը վատ է եղել։

Մեկ տարի առաջ շարած տոմետները մաշվել  են