Վրաստանը պատրաստ է խորացնել գործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում՝ տարանցիկ հաղորդակցության զարգացման գործում։
Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղային գծի բացման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«Երբ մենք խոսում ենք Վրաստանի կապող գործառույթի զարգացման մասին՝ Հայաստանին մեծ նշանակություն ենք տալիս ու պատրաստ ենք առավելագույնս խորացնել համագործակցությունն ու գործընկերությունը մեր հայ բարեկամների հետ, այդ թվում`տարանցիկ գործառույթի զարգացման գործում: Մեր կողմից այդ հարցում կլինի առավելագույն ակտիվություն», – ասել է Կոբախիձեն։
Պատասխանելով Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծում Հայաստանի հնարավոր ընդգրկման մասին հարցին՝ Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ դա հնարավոր է։
Հիշեցնենք` 827 կմ երկարությամբ գծի շինարարությունը սկսվեց 2008 թվականի նոյեմբերին: Նախագծի շահագործման հանձնման օրը բազմիցս հետաձգվեց։ Տեխնիկապես Բաքու-Թբիլիսի-Կարս գծի շինարարությունն ավարտվեց 2017-ի հոկտեմբերին, և բացվեց բեռնատար երթևեկությունը:

Բաց մի թողեք
Խիստ լարված իրավիճակ. Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը վարորդները փակել են. Տեսանյութ
Նոր արգելանք՝ հայկական ապրանքների համար․ ՌԴ-ն ցանկ է հրապարակել
Առևտրի հարցերով Եվրախորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել ԱՄՆ-ի հետ Թուրնբերիի սակագնային համաձայնագրին. Լուսանկար