ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը սոոցցանցի իր էջում գրել է, որ հուշարձանների վերականգնման աշխատանքներում առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են որմնանկարները։
Շատիվանքի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքների արդյունքում հաստ մրի, հալեցրած մոմերի մաքրումից հետո բացվել են վառ գույներով, քրիստոնեական միջնադարյան որմնանկարչության տեսարաններ ու զարդանախշեր:
Շատիվանքում, իհարկե, դեռ կշարունակվեն աշխատանքներն ու նաև պեղումները, բայց խնդրում եմ ուշադիր լինել ոչ միայն նորովի բացված որմնանկարներին, այլ դրանց հարևանությամբ ոմանց թողած տառերին ու բառերին։ Ցավոք, մեր շատ հուշարձաններում կարելի է տեսնել այդ պատկերը։
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն՝ նման իրավիճակները չհանդուրժելու իմաստով։ Նախորդ տարվանից մեր դպրոցներն ակտիվորեն ընդգրկվել են իրենց մոտակայքում գտնվող հուշարձանների խնամքի ու պահպանության հարցում։ Սա պետք է դառնա հանրային վարքագիծ»:

Բաց մի թողեք
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը. Լուսանկար
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է․ Հայաստանի դպրոցականները կարող են մեկ տարի անվճար սովորել ԱՄՆ-ում․ ովքեր կարող են դիմել
Ինչու Լիլիթ Մկրտչյանին Արաքսյա Սվաջյանով փոխարինեցին