ԱՄՆ նախագահի աշխատակազմում սկսել են Իսրայելի ընդդիմության հետ ոչ պաշտոնական կապի ոչ պաշտոնական խողովակներ հաստատել։ Այդ մասին հայտնել է Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքը, գրել է Israel Inside-ը։
Ըստ չճշտված տեղեկությունների, շփումների համար ամերիկյան կողմը կանգ է առել նախկին վարչապետ Նաֆթալի Բենետի և բանակի Գլխավոր շտաբի պետ Գադի Այզենկոտի թեկնածության վրա։
Ուշագրավ է, որ թե Բենետը, թե Այզենկոտը հանդես են եկել իրանա-ամերիկյան «փոխըմբռնման մասին հուշագրի» սուր քննադատությամբ, բայց մեղադրանքները հիմնականում հասցեագրել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին։ Իսրայելում ոչ ուշ, քան ընթացիկ տարվա հոկտեմբերին պետք է խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։
Ըստ Israel Inside-ի, ԱՄՆ-ում «մտահոգված են Նաթանյահուի կառավարության կազմում աջ արմատական նախարարների դիրքորոշմամբ»։ Մասնավորապես «տագնապահարույց» է գնահատվել Ազգային անվտանգության նախարար Բեն-Գրիվի սոցցանցային գրառումը, որտեղ նա սպառնացել է, որ «ամբողջ Լիբանանը կհրդեհվի»։
Լիբանանի հարավում և Բեյրութի արվարձաններում իսրայելական բանակի վերջին գործողությունները պատճառ են հանդիսացել, որպեսզի իրանա-ամերիկյան բանակցությունները հետաձգվեն։ Հունիսի 20-ին հայտնի է դարձել, որ «ճգնաժամը հաղթահարված» է, կողմերի պատվիարակությունները «մեկնել են Շվեյցարիա»։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն բանակին հրամայել է կրակը դադարեցնել։ Իսրայելի վարչապետը, սակայն, սպառնացել է մարտական գործողությունները վերսկսել, եթե «Հըզբալա»-ն Իսրայելի ուղղությամբ «գեթ մեկ հրթիռ արձակի կամ անօդաչու կիրառի»։
Շվեյցարիա են մեկնել նաև Կատարի և Պակիստանի պատվիրակությունները։ Ըստ տեղեկությունների, Իրանի պատվիրակությունը գլխավորելու է արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։ Շվեյցարիա է մեկնել նաև խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը։
Նա, ամենայն հավանականությամբ, կսպասի ԱՄՆ փոխնախագահ Վենսին։ Վերջինս չի բացառել, որ «կարող է միանալ բանակցություններին»։ Պակիստանի արտգործնախարար Դարը մեկնարկելիք բանակցությունները գնահատել է «տեխնիկական»։
Ըստ երևույթին, դրանք «բանակցություններ են բանակցություններ սկսելու պայմանների մասին»։

Բաց մի թողեք
Սաուդյան Արաբիային Թուրքիայի կողմից «առևանգելուն» Միացյալ Նահանգները ինչպե՞ս կվերաբերվի
Ռուսաստանը լքածներին մեծ փորձություններ են սպասվում
Ռուսաստանը հիմա էլ մտադիր է բռնակցել նաև Հարավային Օսիա՞ն