Հայաստանի արմատական ընդդիմությունը ներկայացնում են այն ուժերը, որ 2023թ․ մայիսին Ստեփանակերտում ձևավորել են «Արցախի դիմադրության և զարգացման ճակատ»՝ փաստացի ստեղծելով քաղաքական համախմբում, որին մեծապես աջակցել է Հայ առաքելական եկեղեցին։
Փաստը, որ համախմբումը ավարտվել է պետական հեղաշրջմամբ, ԼՂՀ լուծարմամբ և հայ բնակչության բռնատեղահանությամբ, բավական է, որպեսզի այդ ընդդիմությունը Հայաստանում երիցս մերժվի։
Քաղաքական գնահատականը, որ Ստեփանակերտում պետական հեղաշրջումը պետք է շարունակվեր Երևանում, սկզբունքորեն հիմնավոր է, բայց հասու է միայն դիտողունակ անձանց կամ հանրային խավերի։ Ամբողջական բացահայտումը կարևոր է ոչ այնքան պատմության, որքան Հայաստանի պետականությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու համար։
Աներկբա է, որ դա պահանջում է քաղաքական կամք, հսկայածավալ աշխատանք, որ, չպետք է կասկածել, հավելյալ մարտահրավերներ է բերելու։ Ընդ որում՝ ոչ միայն մեկ ուժային կենտրոնից։ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը, Մոսկվայի ուղղակի ազդեցությունից համեմատաբար զերծ մնացած կուսակցությունները, ՀԿ-երը պատրա՞ստ են աջակցել, որպեսզի իշխանությունը Հայաստանի անկախ պետականության «հիմքում տեղադրված ականը վնասազերծելու» ուղղությամբ վստահ քայլեր ձեռնարկի։
««Քաղաքացիական պայմանագրի» իշխանության մնալը և որպես կառավարության ղեկավար Փաշինյանի աշխատելը Ռուսաստանի համար որոշակի ռիսկեր է պարունակում։ Անգամ ԵԱՏՄ-ում մնալու դեպքում Հայաստանը «նավարկելու» է դեպի Եվրամիություն։ Դրան Հայաստանին դրդելու են նաև Թուրքիան և Ադրբեջանը, որ շահագրգռված են տարածաշրջանում իրենց ազդեցության ընդլայնմամբ։
Համապատասխանաբար, դա բացասական է անդրադառնալու Հարավային Կովկասում, որտեղ ուժերի դասավարությունը տենդագին փոխվում է, ռուսաստանյան ազդեցությանը»,- Մոսկվայում և Կազանում ռուս-թուրքական բարձր և բարձրագույն մակարդակի բանակցություններից երեք օր հետո գրել է «Նեզավիսիմայա գազետան»։
Իսկ իշխանությունը զիջման կգնա՞։ Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է։

Բաց մի թողեք
Կենրոնական Ասիան ընդդեմ պուտինյան Ռուսաստանի
«Հայ մեծահարուստն ունի մասնավոր գազանանոց. այժմ ցանկանում է Հիսուսի՝ աշխարհի ամենամեծ արձանը»
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել «բանակցություններից, որ բանակցություններ են սկսելու պայմանների մասին»