Կողոպտել են աշխարհահռչակ իտալացի օպերային երգիչ, տենոր Անդրեա Բոչելիի առանձնատունը, որը գտնվում է Թիրենյան ծովի ափին՝ իտալական Տոսկանայում, Ֆորտե-դեյ-Մարմի առողջարանում։
«Il Tirreno» պարբերականի հաղորդմամբ՝ պատճառվել է 500 հազար եվրոյի վնաս։ Կողոպուտի ժամանակ տանը ոչ ոք չի եղել։ Իրավապահները նշում են, որ կողոպուտն իրականացվել է բանդայի կողմից։ Սեփականատերերը առանձնատունը ժամանակավորապես վարձով են տված եղել ամերիկացի տուրիստների ընտանիքի։
Գողերը տարել են թանկարժեք զարդեր, ժամացույցներ, ֆիրմային պայուսակներ եւ կանխիկ փող։ Հայտնի է դարձել նաեւ, որ տունը պահնորդական որեւէ կազմակերպության կողմից չի հսկվել, ազդանշանային համակարգ անցկացված չի եղել։
Պարբերականը նշում է, որ Բոչելիի ընտանիքին այդ շրջանում մի քանի թանկարժեք անշարժ գույք է պատկանում, որոնց մի մասը վարձակալությամբ է տրվում հարուստ տուրիստներին։


Բաց մի թողեք
Եվրոպական միությունը՝ ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների կողքին. Լուսանկար
Խաչվերաց. որ օրն այցելել գերեզմաններ և ինչ պետք է իմանալ
«Թասիբ ունեցե՛ք, տե՛ր կանգնեք»․ Դավիթ Իշխանյանը ՀՀ իշխանություններին նոր ուղերձ է հղել Բաքվից