Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին թույլ չեն տա ելույթ ունենալ այս տարվա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զայրացնելուց խուսափելու համար, հաղորդում է The Telegraph-ի սյունակագիր Օուեն Մեթյուզը։
«Զելենսկու համար իրավիճակն ավելի է բարդանում այն հաղորդագրություններով, որ նա չի մասնակցելու հաջորդ օրը կայանալիք գլխավոր գագաթնաժողովին և, ի տարբերություն նախորդ տարիների, ելույթ չի ունենալու ՆԱՏՕ-ի առաջնորդների առջև։ Դրա փոխարեն, դաշինքը որոշել է անտեսել Զելենսկուն և ուկրաինական հարցը՝ ձգտելով խուսափել Թրամփին զայրացնելուց», – գրում է լրագրողը։
Վաղը Թուրքիայում մեկնարկելիք գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է Զելենսկի-Թրամփ հանդիպում։

Բաց մի թողեք
Խոշոր ռազմական գործարք՝ ԱՄՆ-ի և Հունաստանի միջև
Եթե չգիտես՝ ով ես եղել, հեշտ կհամակերպվես նրա հետ, թե ով ես դարձել
Դաժան որոշում՝ ընդդեմ Վրաստանի․ ղեկավարներին էլ անձամբ չեն «ներել»