Պարզվեց, որ Ժոզեպ Բորելը (Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով նախկին բարձր ներկայացուցիչ) կապեր է պահպանել մի քանի կոռումպացված անձանց հետ, այդ թվում՝ Միջազգային դատարանի նախկին դատավոր պարոն Օկամպոյի հետ։
«Պարզվում է, որ նրան ֆինանսավորել է ռուսաստանահայ օլիգարխը (նկատի է առնում Սամվել Կարապետյանին-խմբ,), որը ներկայումս տնային կալանքի տակ է Հայաստանում»։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված հայակական Շուշիում մեկնարկած 4-րդ գլոբալ մեդիա ֆորումի բացման ժամանակ։
«Եվրահանձնաժողովի ներսում կար մեծ հակաադրբեջանական խումբ, և մենք հույս ունենք, որ պարոն Բորելը վերջապես հեռացել է քաղաքականությունից։ Այդ ժամանակվանից ի վեր մեր հարաբերությունները սկսել են բարելավվել։ Մասնավորապես, մենք տեսանք այդ հարաբերությունները վերսկսելու անհապաղ անհրաժեշտություն և աջակցեցինք այս նախաձեռնությանը», – հայտարարել է պետության ղեկավարը։

Բաց մի թողեք
ՆԱՏՕ-ի Անկարայում կայացած գագաթաժողովին Վրաստանը որպես «գործընկեր երկիր» չի հրավիրվել
ԱՄՆ նախագահը Էրդողանին «տարածաշրջանի նայող չի նշանակել»
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը «արգելակել է Ադրբեջանի պահանջով»