Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի գրասենյակը լիովին կեղծ է անվանել «Նյու Յորք Թայմս»-ի այն տեղեկությունը, թե Իսրայելի հետախուզական ծառայությունները գաղտնի կերպով հավաքագրել են քաղաքական գործչին։
««Նյու Յորք Թայմս»-ը հրապարակել է լիովին կեղծ հաղորդագրություն Ահմադինեժադի մասին և փորձել է գրգռել հասարակական կարծիքը՝ շահագործելով զգայուն քաղաքական իրավիճակը», – հայտարարել է գրասենյակը՝ հրապարակումը անվանելով Իրանի դեմ հոգեբանական պատերազմի մաս և նշելով, որ թերթը հավաստի չէ։
Ավելի վաղ թեթրը գրել էր, որ Ահմադինեժադը ձերբակալվել է ԻՀՊԿ-ի կողմից՝ Մոսադի հետ նրա կապերի բացահայտումից հետո։

Բաց մի թողեք
«Կամավորների կոալիցիայի» առաջին զորավարժությունները տեղի կունենան Լեհաստանում
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ուկրաինան հարձակվել է Բաշկորտոստանի և Կրասնոդարի երկրամասի նավթային օբյեկտների վրա