Զենքի և ռազմամթերքի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ 59-ամյա Արտակ Ո․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, Սասունցի Դավիթ փողոցի 7 հասցեում գտնվող «SD» հյուրանոցի սենյակներից մեկը վարձակալությամբ տրամադրվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացի Զոու Չանգհուային, որից հետո նշված սենյակից աղբը դուրս բերելու ընթացքում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի կրակված փամփուշտների պարկուճներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված քրեական վարույթի շրջանակում իրականացվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում «SD» հյուրանոցի տարբեր սենյակներից հայտնաբերվել է տարբեր տրամաչափի կրակված 94 պարկուճներ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արտակ Ո․-ն «SD» հյուրանոցի տնօրենն է։


Բաց մի թողեք
Ստեփանավանում ձերբակալված 14 անձանցից մեկը «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյան է. Լուսանկար
Դատախազությունը չի՞ հաշտվում Չալաբյանի ազատության հետ. վերաքննիչ դատարանը մերժել է կալանավորելու պահանջը
Համատարած ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում