9-րդ գումարման ԱԺ նախագահի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը անդրադարձել է իր ստորագրած որոշումներից մեկին, որն ակտիվորեն քննարկվում է սոցցանցերում և ԶԼՄ-ներում:
«ԱԺ-ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից։
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Սիրելի լրագորղներ, դուք սա կարող էիք պարզել ինքներդ՝ ձեր թանկագին ժամանակից ընդամենը 5 րոպե նվիրելով նախորդ կանոնները փոփոխված կանոնների հետ համեմատելուն»,- գրել է նա։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրել էր, թե Ռուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել, որով գործնականում սահմանափակվում է ԱԺ-ի տարածքում լրատվամիջոցների աշխատանքը։

Բաց մի թողեք
ՆԳՆ-ն սահմանել է պահանջված համարանիշների նոր չափորոշիչներ. գինը՝ մինչև 8 մլն դրամ. մանրամասներ
Վարչապետը տեղեկացրել է, որ ավարտել է «Իշխանություն և առաջընթաց»-ի ընթերցանությունը. Լուսանկար
Ինչ արձակուրդ է սպասվում նորակոչիկներին