Այսօր՝ օգոստոսի 10-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նար-Դոս փողոցի 21 շենքի բակում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պարտականությունները կատարող Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Տիգրան Բաղդասարյանը և պարեկ Հայկ Մկրտչյանը։Տեղում համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են Երևանի բնակիչ, 79-ամյա Անժիկ Ս.-ի դին։
Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Տեղի ունեցածը սպանությո՞ւն է, ինքնասպանությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար՝ պարզվում է։



Բաց մի թողեք
Խոշոր վթար՝ Երևանում, ճակատ ճակատի բախվել են «Hyundai» և «Chevrolet», վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. Լուսանկար
Թոշակները չեն բարձրանալու. եկող տարվանից նախատեսված բարձրացումը չեղարկվել է
35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մաhացել է․ Լուսանկար