11/08/2026

EU – Armenia

Հոգևորականը կոչ է արել սպանել Պուտինին. Ի՞նչ է պատահել նրան այդ կոչերից հետո

Նախկին քահանան դատապարտվել է երեք տարի ինը ամսվա ազատազրկման՝ Պուտինի դեմ մահափորձի կոչեր անելու համար։

Այս մասին գրում է «Московский Комсомолец»-ը:

Մոսկվայի արևմտյան երկրորդ շրջանի ռազմական դատարանը Մոսկվայի մարզի նախկին քահանա Վասիլի Պտաշինսկուն դատապարտել է երեք տարի ինը ամիս ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ահաբեկչության հրապարակային կոչեր և պետական ​​անվտանգության դեմ ուղղված գործողություններ։

Պարբերականը գրում է, որ հետաքննությունը պարզել է՝ 2023 թվականի ապրիլին Պտաշինսկին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում հաղորդագրություն է հրապարակել, որում անհայտ անձանց խմբին դրդել է մահափորձ կատարելու փորձեր ձեռնարկել Ռուսաստանի նախագահի դեմ։ Այլ գրառումներում նա կոչ է արել անցնել թշնամու կողմը և տարածել «Ռուսաստանի ազատության լեգեոնի» գաղափարախոսությունը, որը Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն է։

«Московский Комсомолец»-ը գրում է, որ մեղադրյալն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը և զղջացել։ Դատարանում նա բացատրել է, որ հատուկ գործողության և իշխանությունների նկատմամբ իր բացասական վերաբերմունքը ծագել է մերձավոր ազգականների մահից հետո։ Դատարանը հաշվի է առել այս հանգամանքը, բայց նրան մեղավոր է ճանաչել։