Իրանում՝ Թեհրանում, Ղոմում և Մաշհադում, կանցկացվեն սգո միջոցառումներ՝ զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվա կապակցությամբ։ Հիշատակի արարողությունները կանցկացնի Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեին, հայտնում է Mehr-ը։
Առաջնորդի գրասենյակի հայտարարության համաձայն, Թեհրանում միջոցառումը կկայանա օգոստոսի 18-ին՝ 17:00-ից 19:00-ն, Իմամ Խոմեյնիի անվան Մեծ մզկիթում։ Օգոստոսի 19-ին, երեկոյան աղոթքից հետո, արարողությունը կանցկացվի Ղոմում՝ Հազրաթ Մասումեի սրբավայրում։ Օգոստոսի 20-ին, երեկոյան աղոթքից հետո, Իմամ Հասան Ասքարիի նահատակության տարելիցին համընթաց, հիշատակի արարողությունը կկայանա Մաշհադում՝ Իմամ Ռեզայի սրբավայրում։
Հայտարարության մեջ նշվում է, որ իրանցիների մասնակցությունը 40-րդ օրվա արարողություններին կլինի Իրանի իսլամական հեղափոխության նոր առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեի նկատմամբ նրանց հավատարմության և «իրանցի նահատակների ուղին շարունակելու հանձնառության» հաստատումը։

Բաց մի թողեք
Ուկրաինան չի կարողանա միանալ ԵՄ-ին 2027-ի հունվարի 1-ին. ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար
Դանիայի զինվորականները խոստովանում են 2025 թվականին անօդաչու թռչող սարքերի ներխուժման վերաբերյալ զեկույցում առկա թերությունները
Մոլդովայի ԱԳՆ-ն ԱԹՍ-ների կործանումից հետո կանչել է Ռուսաստանի դեսպանին