«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ոչ թե իրեն «հեռու են պահել» ԱԺ պաշտպանության հանձնաժողովից, այլ ինքը չի առաջադրվել:
«Չառաջադրվելու մասին նախօրոք բոլորիդ եմ տեղյակ պահել, թե որ պարագայում կառաջադրվեի: Բնականաբար, քանի որ առաջադրման մեխանիզմները մի քիչ այլ էին, ես չառաջադրվեցի՝ միաժամանակ տալով հնարավորություն և լրագրողներին և մյուս գործընկերներին, որոնք ժամանակ չունեցան իմ արած աշխատանքը գնահատելու, գնահատեն»:
Քոչարյանը նաև հավելել է. «Երբ ես սլաքները փոխում եմ, նշանակում է՝ մեկ այլ դաշտում գտել եմ այնպիսի չլուծված խնդիրներ, որտեղ եթե նվիրումով մասնակից դառնամ, օգտակար գործ արած կլինեմ, խոսքը վերաբերում է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին»:

Բաց մի թողեք
Միայն ես չէ, որ պետք է ելույթ ունենամ. Էդգար Ղազարյան
ԱԺ-ի ընդդիմադիր դաշտի մանկապարտեզի սաները մինչ օրս կռիվ են տալիս իմ շողքի հետ․ Ալեն Սիմոնյանի կոշտ արձագանքը
Ի՞նչն էի սխալ ասում