Վարելու հմտությունների որակը բարձրացնելու և անվտանգային մշակույթ ձևավորելու նպատակով ՆԳՆ-ն առաջարկում է վարորդական իրավունք ստանալու գործընթացում կրթությունը դարձնել պարտադիր և ապահովել դրա որակը։
Կրթությունը՝ առաջին պարտադիր քայլ
Վարորդական իրավունքի տեսական քննությանը հնարավոր կլինի մասնակցել միայն համապատասխան ուսուցում անցնելուց հետո։
Լիցենզավորում՝ կրթության որակի ստանդարտի ապահովման համար
Վարորդներ պատրաստելու իրավունք կունենան միայն սահմանված պահանջներին համապատասխանող և լիցենզավորված կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։
Հրահանգիչների որակավորում
Նախատեսվում է վարորդական ուսուցում իրականացնող անձանց որակավորման համակարգ՝ նրանց մասնագիտական պատրաստվածությունը և կրթության որակի շարունակական բարելավումն ապահովելու համար։
Վարկանիշավորումը (ռեյտինգավորումը)՝ որակը բարձրացնելու խթան
Վարորդական ուսուցում իրականացնող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը կվարկանիշավորվեն՝ քաղաքացիներին տեղեկացված ընտրության հնարավորություն, իսկ ուսուցում կազմակերպողներին որակը շարունակաբար բարելավելու խթան տալու նպատակով։
Այսպիսով, վարորդական իրավունքի ստացման գործընթացում առանցքային է դառնում ոչ միայն քննությունը, այլև որակյալ կրթությունը՝ գիտելիք ու վարելու անվտանգ հմտություններ ձևավորելու համար, որպեսզի ճանապարհներին ոչ մի կյանք չընդհատվի։

Բաց մի թողեք
Լենա Նանուշյանն ազատվել է պաշտոնից, Պաշտպանության 3 փոխնախարարներ վերանշանակվել են
ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև
ՌԴ-ի վրա ոչ մի բան չենք գցում, թափանցիկ ու ազնիվ ձևով մեր դիրքորոշումներն ենք հայտնում. Նիկոլ Փաշինյան