30/08/2026

EU – Armenia

Ուղերձով դիմել է ժողովրդին

Իրանի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ուղերձով դիմել է իրանցի ժողովրդին։ Նա ասել է, որ իրանական հասարակությունը պետք է իր ուժը ցույց տա արտաքին սպառնալիքների դեմ հանդիման։

Հետեւաբար՝ Իրանի ներսում կարգելվի ցանկացած գործունեություն, որը կարող է թուլացնել իրանցիների ոգին։ Այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը։

Նա հորդորել է զերծ մնալ նույնիսկ այն խոսքերի արտաբերումից, որոնք կարող են առաջացնել հուսահատություն, թուլացնել ազգային ոգին եւ վճռականությունը։ Նա նաեւ կոչ է արել հեռու մնալ երկակի ստանդարտներից։

Խամենեին երախտագիտություն է հայտնել իրանական կառավարությանն ու նախագահ Մասուդ Փեզեշկիանին այն բանի համար, որ զգալի քայլեր են ձեռնարկել պետության հզորացման համար՝ չնայած արտաքին սահմանափակումներին։