Անկարայում Ուկրաինայի դեսպանը կանչվել է այդ երկրի ԱԳ նախարարություն։ Նրանց հանձնվել է բողոքի նոտա՝ Սեւ ծովում թուրքական առեւտրային նավերի հետ կապված պատահարից հետո։
Այս մասին հայտնում է TRT Haber-ը։
Համաձայն հաղորդման, օգոստոսի 26-ին Տուապսեի ափերի մոտ հարձակման է ենթարկվել թուրքական առեւտրային նավ։ Հաջորդ օրը հարձակման ենթարկված նավի տեղափոխման համար ուղարկված օգնական նավը եւս ենթարկվել է հարձակման։ Անկարայում հայտարարել են, որ անհրաժեշտ է ապահովել մարդկանց, գույքի եւ նավագնացության անվտանգությունը եւ Սեւ ծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությունը:

Բաց մի թողեք
Էյ, Իլոն, մեծ մարդ, դու նորից քաղաքականությո՞ւն ես խաղում քո արտադրանքի հետ․ Լեհաստանի ԱԳ նախարար
Սկանդալային վարքագծով ԱՄՆ դեսպանը հրաժարական կտա. Լուսանկար
ԵՄ-ն կպահանջի պաղեստինյան ընտրություններ անցկացնել «2027-ի սկզբին»