Անկարայում Ուկրաինայի դեսպանը կանչվել է այդ երկրի ԱԳ նախարարություն։ Նրանց հանձնվել է բողոքի նոտա՝ Սեւ ծովում թուրքական առեւտրային նավերի հետ կապված պատահարից հետո։
Այս մասին հայտնում է TRT Haber-ը։
Համաձայն հաղորդման, օգոստոսի 26-ին Տուապսեի ափերի մոտ հարձակման է ենթարկվել թուրքական առեւտրային նավ։ Հաջորդ օրը հարձակման ենթարկված նավի տեղափոխման համար ուղարկված օգնական նավը եւս ենթարկվել է հարձակման։ Անկարայում հայտարարել են, որ անհրաժեշտ է ապահովել մարդկանց, գույքի եւ նավագնացության անվտանգությունը եւ Սեւ ծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությունը:

Բաց մի թողեք
Իսլանդիայի գյուղական վայրերի ընտրողները մեծամասամբ դեմ են քվեարկել ԵՄ-ի հետ բանակցությունների վերսկսմանը
Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ
Ամերիկացի դիվանագետները սկսել են հետ վերադառնալ