30/08/2026

EU – Armenia

Կառաջադրվի՞ արդյոք առաջիկա նախագահական ընտրություններում․ Լուսանկար

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը իր նեղ շրջապատում հայտարարել է, որ չի բացառվում, որ ԱՄՆ 2028 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում հնարավոր է առաջադրվի որպես թեկնածու։

Այս մասին հայտնում է NBC News-ը։

Հեգսեթը, սակայն այդ մասին լուրը հերքել է, հայտարարելով, որ դա սուտ է։ Սակայն լրատվամիջոցը մանրամասնել է, որ չնայած հերքմանը, Փիթ Հեգսեթն ու նրա կինը՝ Ջենիֆերը ներկայումս քննարկում են այդ հարցը ընտանեկան նեղ շրջանակում։

Նրանք կարծում են, որ Հեգսեթն ունի այն բոլոր հատկանիշները, որոնք ճանաչում են բերել Դոնալդ Թրամփին՝ MAGA՝ «Դարձնենք Ամերիկան վերստին մեծ» վերջինիս ստեղծած շարժման կողմնակիցների շրջանում։

Կառաջադրվի՞ արդյոք առաջիկա նախագահական ընտրություններում