«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն տեղեկացրել է, որ օգոստոսի 30-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ընկերության բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մահացել է։
«Դեպքի մասին անմիջապես տեղեկացվել են իրավասու պետական մարմինները։ Դեպքի հանգամանքներն ու պատճառները քննվում են։
ԶՊՄԿ-ն, իրավասու մարմինների իրականացվող քննությանը զուգահեռ, կանցկացնի նաև ներքին հետաքննություն՝ պատահարի պատճառներն ու հանգամանքները պարզելու նպատակով։
Ընկերությունն իր խորին ցավակցությունն է հայտնում մահացած աշխատակցի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։
Ընկերությունը իր բոլոր աշխատակիցներին և կապալառուներին խստագույնս հորդորում է պահպանել անվտանգության բոլոր կանոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բաց մի թողեք
Բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է. Լուսանկար
Երևանում շենքի բնակարանի պատշգամբի փլուզման հետևանքով երկու քաղաքացի ընկել է 4-րդ հարկ․ մանրամասներ․ Լուսանկար
Բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը․ վերջինը մասամբ հայտնվել է ձորակում․ կա վիրավոր․ Լուսանկար