31/08/2026

EU – Armenia

ԱՄՆ-ն և Իրանը կրկին փոխանակվել են հարվածներով

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Լարկ կղզում գտնվող իրանական արձակման կայաններին: Այս մասին հայտնել է «Axios»-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի:

Ըստ աղբյուրի` հարվածներ են հասցվել, քանի որ պարզել են, թե հրթիռներ են արձակվելու Հորմուզի նեղուցի ուղղությամբ։

«Ավելի վաղ ԱՄՆ ուժերը հարվածել են Լարկ կղզում գտնվող իրանական երկու արձակման կայաններին: Նկատվել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պատրաստվում է Հորմուզի նեղուցի ուղղությամբ ծովային ականներով հրթիռներ արձակել», – գրել է լրագրողը սոցիալական ցանցում։

Press TV-ն իր հերթին հայտնում է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածներ է հասցրել Հորդանանում գտնվող ամերիկյան 2 ռազմաբազաներին։

Իրանի ԻՀՊԿ–ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի օդային տարածքում ամերիկյան MQ-9 ԱԹՍ է խոցել։