31/08/2026

EU – Armenia

Էրդողանը Ուկրաինայի հարցով կարևոր առաջարկ կանի Պուտինին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհայտարարի Ուկրաինայի հարցով բանակցություններում Անկարայի՝ միջնորդ դառնալու պատրաստակամության մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական կառավարության աղբյուրին։

«Թուրքական կողմը կհայտարարի Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը նպաստելու և կողմերի միջև միջնորդի դեր ստանձնելու՝ Անկարայի պատրաստակամության մասին», – ասել է գործակալության աղբյուրը։

Ավելին, ըստ աղբյուրի, նախագահները կարող են քննարկել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և Սիրիայում տեղի ունեցող զարգացումները։

Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում, որը տեղի կունենա օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը՝ Ղրղզստանում։

Նշվում է, որ երկու առաջնորդները կքննարկեն Ուկրաինայում և Սև ծովում տիրող իրավիճակը։