30/09/2026

EU – Armenia

Փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություններ են ստացվել, որ Արևիկ գյուղի լճերում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության և Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի և Արմավիրի փրկարարական ջոկատի հրամանատար Ռոման Գրիգորյանի գլխավորությամբ։Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ տարածքային բաժնի համայնքային ոստիկանները։

Փրկարարները դուրս են բերել մարմինը։Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը որպես անհետ կորած որոնվում էր։

***

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը։

Նա սեպտեմբերի 11-ի երեկոյան դուրս է եկել Արտաշատ քաղաքի իր բնակարանից և չի վերադարձել:

Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։

Blog Image