Կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Քանաքեռավան գյուղի ամառանոցներում անհայտ անձը կրակոցներ է արձակել, գրում է Shamshyan.com-ը։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և համայնքային ոստիկանները Քանաքեռավան բնակավայրի «ԱՍԿ» թաղամասին հարակից դաշտամիջյան տարածքում հայտնաբերել են 15 հատ հարթափող հրացանից կրակված փամփուշտներ և 22 հատ 7.62 տրամաչափի պարկուճներ կրակված վիճակում։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նաիրիի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կրակոցներն արձակած անձի ինքնությունը պարզելու, նրան և հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողը Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Հովսեփ Հ.-ն է, ով կրակոցները արձակել է «Սայգա-ՄԿ» որսորդական ակոսափող և 12 տրամաչափի «ՄՌ-135» որսորդական հրացաններով։

Բաց մի թողեք
Շիրակում 26-ամյա տղա է կյանքից հեռացել, 57-ամյա հայրն ու 64-ամյա կասկածյալը տեղափոխվել են ԲԿ
Գրիգոր Տեր-Ղազարյանը հաղթել է Մեսրոպ Մանուկյանին
Ով է ձերբակալվել Նուբարաշեն ՔԿՀ-ից․ Լուսանկար