2026 թվականի սեպտեմբերը կարող է դառնալ դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենատաք սեպտեմբերը։
Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Նրա ներկայացրած տվյալներով՝ սեպտեմբերի առաջին 12 օրերին օդի միջին գլոբալ ջերմաստիճանը հասել է +16,58 °C-ի՝ գերազանցելով 2023 թվականի սեպտեմբերին գրանցված ռեկորդային ցուցանիշը։
«Ճապոնական JRA-3Q վերավերլուծության տվյալներով՝ սեպտեմբերի առաջին 12 օրերին օդի միջին գլոբալ ջերմաստիճանը հասել է +16,58 °C-ի՝ գերազանցելով ռեկորդային՝ 2023 թվականի սեպտեմբերի ցուցանիշը։ Այն ժամանակ կլիմայի վրա նույնպես ազդում էր Էլ Նինյոն, սակայն 2026 թվականին այն ավելի ուժեղ է դրսևորվել։
Մեծ է հավանականությունը, որ 2026 թվականի սեպտեմբերը կդառնա դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենատաք սեպտեմբերը»,- գրել է Ազիզյանը։

Բաց մի թողեք
«Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել» … հինգ ամիս անց. Լուսանկարներ
«Բարի, ընկերասեր, կենսուրախ, կյանքի մարդ էր Էրիկս». Էրիկ Սայադյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին՝ Մերձարաքսյան հովտի Արաքսավան տեղանքի թեժ մարտերի ժամանակ. Լուսանկարներ
Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն. ՀՖՖ-ն հերքում է տարածվող լուրերը