Արգամ Աբրահամյանի կալանքի դեմ բողոքը արդեն տևական ժամանակ Վերաքննիչ քրեական դատարանում է՝ հայտնի դատավոր Սևակ Համբարձումյանի վարույթում։
Դատավորը օրերս պետք է հրապարակեր որոշումը, սակայն որոշել է հրապարակումը ևս 10 օրով հետաձգել։ Պարզ չէ, թե ինչն է պատճառը՝ ինչ ճշտումներ է անում դատավորը, կամ՝ ում հրահանգին է սպասում։
Հիշեցնենք, որ Աբրահամյանը կալանավորվել է մի քանի տարի առաջ տեղի ունեցած Սողոմոն Վլասյանի սպանությունը պատվիրելու և սպանության կատարմանը դրդելու կասկածանքով։
Քննչական մարմնի վարկածով՝ նա սպանությունը պատվիրել է իր անվտանգության աշխատակից Գեղամ Հակոբյանին, որը, ըստ քննության, հանդիսացել է սպանության անմիջական կատարողը։ Աբրահամյանը մեղադրանքը չի ընդունում։
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Արգամ Աբրահամյանի պաշտպանից, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։

Բաց մի թողեք
Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բողոքը
Միջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձի
60 քննիչ է զբաղվում Քոչարյանի գործով