Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագրի շրջանակներում Իջեւան համայնքում ստեղծվել է բազմաֆունկցիոնալ հանրային տարածք, որի պոտենցիալ շահառուների թիվը կազմում է մոտ 19 հազար մարդ (որոնց 53%-ը կանայք են):
Հրապարակ թերթը գրել է․ Օգոստոսի 19-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Բազմաֆունկցիոնալ հանրային տարածքն Իջեւան քաղաքի ո՞ր հատվածում է ստեղծվել, կահավորվել, ինչքա՞ն գումար է ծախսվել այդ նպատակով, շինարարական ո՞ր կազմակերպությունն է այն ստեղծել, ի՞նչ գործունեություն է իրականացվում այդ տարածքում»։ Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գորգյանի ստորագրությամբ ուղարկված պատասխանում նշված է․ «ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրը աշխատանքներն իրականացրել է Իջեւան համայնքի հետ:
Մասնավորապես, Իջեւանի համայնքային զբոսայգում կառուցվել է ամֆիթատրոն եւ կահավորվել: Նշված աշխատանքներն իրականացվել են ՄՄԼ ՍՊԸ-ի կողմից: Այլ մանրամասների համար առաջարկում ենք դիմել Իջեւանի համայնքապետարան»: Հարց է ծագում՝ Իջեւանի համայնքային զբոսայգում ամֆիթատրոն կառուցելը եւ կահավորելն ի՞նչ կապ ունեն դիմակայունության հետ, ամֆիթատրոնն ինչպե՞ս եւ ինչի՞ն է օգնելու՝ դիմակայել։

Բաց մի թողեք
Պատճառը ՀՀ կառավարության դիրքորոշումն է
Գեղարքունիքի 3 համայնք ՔՊ-ն զավթել է, մեկը՝ ոչ
Մեկ ամսում կուսակցականների քանակն էականորեն աճել է