15/09/2026

EU – Armenia

Իջևանում հույսը Դաշնակցությունն է

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, ընդդիմադիրները, մեր տեղեկություններով, Փաշինյանի հայրենի քաղաք Իջեւանում թեկնածու չեն կարողանում գտնել։

«Հրապարակ» թերթը գրում է. Թեպետ Սամվել Կարապետյանը բավականին սիրված է իջեւանցիների շրջանում, նրա մայրն իջեւանցի է, եւ նա բազմաթիվ բարեգործություններ է արել այստեղ, սակայն այս տարածքում ընդդիմության հույսը Դաշնակցության վրա է:

Մեր աղբյուրի խոսքով` ՀՅԴ-ն Իջեւանում այս տարիներին բավականին ակտիվ գործունեություն է ծավալել, այս պահին էլ ավագանու կազմում ընդդիմադիր միակ խմբակցությունը դաշնակցական բլոկն է, եւ ընդդիմությունը կարող է համախմբվել հենց դաշնակցական թեկնածուի շուրջ: