Սահմանադրական դատարանը կքննի այն օրենսդրական փոփոխությունների սահմանադրականությունը, որոնցով վերջին երկու տարիների ընթացքում առնվազն մեկ տարի Հայաստանից դուրս գտնված ՀՀ քաղաքացիները կարող են զրկվել ընտրություններին մասնակցելու իրավունքից։
Սահմանադրական դատարանի համապատասխան որոշմամբ սահմանադրականության ստուգման համար ընդունվել է Ազգային ժողովի 8-րդ գումարման ընդդիմադիր պատգամավորների ներկայացրած դիմումը։
Դիմողները վիճարկում են 2026 թվականի հուլիսի 3-ին իշխանության կողմից ընդունված նոր կարգավորումները։ Դրանց համաձայն՝ ընտրողների ցուցակների հրապարակմանը նախորդող երկու տարիների ընթացքում առնվազն մեկ տարի Հայաստանի տարածքից բացակայած քաղաքացիները չեն կարող օգտվել քվեարկելու իրավունքից։
ՍԴ-ն քննության է ընդունել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։
Գործի դատաքննությունը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին։ Քննությունը կիրականացվի գրավոր ընթացակարգով։
Գործով զեկուցող դատավոր է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանը։ Պատասխանող կողմ է ներգրավվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը։

Բաց մի թողեք
Ի՞նչ է իրականում պատահել Ազատ գյուղի զինվորական կացարանում, ի՞նչ դեպքեր են նախորդել ողբերգությանը
Հաջիևը հիշատակել է Հայաստանը և Նիկոլ Փաշինյանին
«Ապրելու երկիր» կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է առաջիկա ՏԻՄ ընտրություններին