15/09/2026

EU – Armenia

Ֆիդանը կժամանի Ադրբեջան․ օրակարգում նաև ՀՀ-ի հետ հարաբերություններն են

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը սեպտեմբերի 15-ից 16-ը կմեկնի Ադրբեջան։ Ըստ Թուքրիայի ԱԳՆ-ի աղբյուրների՝ Ֆիդանը կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։

Նախատեսվում է հանդիպում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ակնկալվում է, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն ռազմարդյունաբերության, անվտանգության և ռազմական ոլորտներում շարունակվող համագործակցությունը, ինչպես նաև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերը։

Օրակարգային հարցերի թվում է լինելու նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը։