Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում շարունակվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում սեպտեմբերի 23-ին կանցկացվի 7-րդ տուրը։
Օրվա կենտրոնական դիմակայություններից մեկը Հայաստանի և ԱՄՆ-ի հավաքականների միջև հանդիպումն է, սակայն այս մրցավեճում Լևոն Արոնյանը նախկին թիմի դեմ շախմատի տախտակի առջև չի հայտնվի։
ԱՄՆ-ի հավաքականի կազմում ընդգրկված հայ գրոսմայստերը չի մասնակցի Հայաստանի դեմ հանդիպմանը։ Ամերիկյան թիմի կազմում այս տուրում հանդես կգան Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Հանս Նիմանը և Էվոնդեր Լյանը։
Հայաստանի հավաքականը մրցամարտին մոտենում է բարձր դիրքերից։ Առաջին վեց տուրերում հայ շախմատիստները գրանցել են հինգ հաղթանակ և մեկ ոչ-ոքի՝ վաստակելով 11 միավոր։

Բաց մի թողեք
Ծխախոտը՝ թելի ծայրին, մարդկային կյանքը՝ պատասխանատվության սահմանին
«Ինձ ուժ տվեց հպարտությունը, որ նման որդի ենք դաստիարակել. նա հայրենիքը վեր դասեց ամեն ինչից». կամավոր Արմեն Միրգիյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին. Լուսանկարներ
Կոչ ենք անում COP17-ի մասնակիցներին այս խնդիրը դիտարկել. հայտարարություն