Կառավարության որոշմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 94 մլն 622,1 հազար դրամ կհատկացվի արտասահմանյան գործուղումների հետ կապված ծախսերը հոգալու նպատակով։
Լրացուցիչ ֆինանսավորումը չի ենթադրում պետական բյուջեի ընդհանուր ծախսերի ավելացում։ Անհրաժեշտ գումարը նախատեսվում է ապահովել վարչապետի աշխատակազմի այլ ծախսային ուղղություններով առաջացած տնտեսումների հաշվին՝ համապատասխան միջոցների վերաբաշխման միջոցով։
Որոշման հիմնավորման համաձայն՝ 2026 թվականի պետական բյուջեով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված ֆինանսական միջոցներն այլևս բավարար չեն լրացուցիչ գործուղումների ընթացքում առաջացող ծախսերը ծածկելու համար։ Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել վերաբաշխել առկա միջոցները և լրացուցիչ ֆինանսավորում ուղղել տվյալ նպատակին։

Բաց մի թողեք
«Ոչ ոք գոհ չէ». Եվրոպան փորձում է հաղթահարել Ուսմանովի շուրջ ծավալված իրավիճակի հետևանքները
Կուբիլյուսը նախաձեռնում է շրջայց՝ Եվրոպայի կողմից տիեզերք մուտք գործելու հնարավորություններն ընդլայնելու նպատակով. Լուսանկար
Եվրախորհրդարանի պատգամավորներն ուժեղացնում են ճնշումը՝ պահանջելով ԵՄ-ում արգելել մորթու համար կենդանիների բուծումը