Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է։
Վեց տարի առաջ այս օրը սկսված պատերազմն ավարտվել է միայն 44 օր անց:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան՝ 07.10-ին, Ադրբեջանը հարձակում էր սկսել Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով: Հարձակման առաջին ժամերից Ադրբեջանը կիրառել էր ծանր հրետանի, անօդաչու թռչող սարքեր և ավիացիա։
Ադրբեջանն առաջխաղացում էր գրանցել՝ գրավելով Հադրութի շրջանը, Շուշին, Ղարաբաղի հարակից՝ հայկական վերահսկողության տակ գտնվող հարավային շրջանները:
Նոյեմբերի 9-ին հայտարարվել է կրակի դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 9 կետից բաղկացած եռակողմ հայտարարության ստորագրման մասին։ Ռազմական գործողությունները դադարեցվել են, իսկ Ղարաբաղի տարածքում՝ ռուս խաղաղապահներ տեղակայվել:
ՀՀ քննչական կոմիտեն օրեր առաջ, հաշվի առնելով վերջին շրջանում 44-օրյա պատերազմի զոհերի թվի վերաբերյալ շահարկումները, վերահաստատել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3.833 անձ, որոնցից 3.755-ը՝ զինծառայողներ, 78-ը՝ քաղաքացիական անձինք։
Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայողներ, 19-ը՝ քաղաքացիական անձինք։

Բաց մի թողեք
Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը. Լուսանկար
Հայացքներս դեպի հայրենի տուն
«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել» … մեկ ամիս անց. Լուսանկարներ