29/09/2026

EU – Armenia

Ինչու է Սարգիս Հայոցյանն ազատվել աշխատանքից

ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Սարգիս Հայոցյանն այս պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականի հունվարից՝ շուրջ 6 տարի։ Այս ընթացքում ԿԳՄՍՆ-ն գրեթե ամբողջությամբ բուհերի եւ գիտության կառավարումը փոխանցել էր Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեին՝ Հայոցյանի գլխավորությամբ։

Նրա անմիջական մասնակցությամբ է իրականացվել Գիտությունների ազգային ակադեմիայի «ռեֆորմը», ավելի ստույգ ասած՝ «ապամոնտաժումը», որի արդյունքում ազդեցիկ կառույցը վերածվեց մի սովորական հիմնադրամի, որտեղ դրամաշնորհային ծրագրեր են իրականացվում։

Մեր աղբյուրներն ասում են, որ այս հապճեպ ազատումը՝ վերանշանակվելուց ընդամենը մեկ ամիս անց կապված է Ակադեմիական քաղաքի ծրագրի հետ։ Լրացուցիչ մանրամասներ այս պահին հայտնի չեն։

Ինչու է Սարգիս Հայոցյանն ազատվել աշխատանքից