Եվ այսպես, Հայաստանի ներկայիս ոչ լեգիտիմ իշխանությունների ադրբեջանցի «ընկերները, եղբայրներն ու գործընկերները» իրենց հայաստանյան գործընկերներին «նվեր» են պատրաստել, որը, ըստ երևույթին, լիովին տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի «խաղաղության» հայեցակարգի մեջ։
Մասնավորապես՝ ադրբեջանցիների ՊԱՇՏՈՆԱԿԱՆ պատվիրակությունը ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում հսկայական բաններ է տեղադրել, որը քարոզում է ադրբեջանցիներով Հայաստանը բնակեցնելու գաղափարը՝ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» վերածելու ծրագրի շրջանակում։ Բացի այդ, անցկացվել է մամուլի ասուլիս՝ Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման անհրաժեշտության վերաբերյալ, որտեղ կրկին Հայաստանը անվանել են «Արևմտյան Ադրբեջան»։
Իսկ դրանից մեկ օր առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կրկին սկսեց առաջ մղել Հայաստանը ադրբեջանցիներով վերաբնակեցնելու թեզը։
Ի՞նչ կասեք, օ՛, իմ խաղաղասեր, պատերազմից ամեն գնով խուսափող հպարտ քաղաքացիներ ջան։
Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին փաշինյանականները պատառոտվում՝ թուք ու մուր թափելով, հիստերիկ գոռալով, թե «Արևմտյան Ադրբեջանի» որևէ հայեցակարգ գոյություն չունի, և այդ ամենը ընդդիմությունն է հորինել՝ «սիրելի վարպետին» իշխանությունից հեռացնելու համար, իսկ ընդդիմությունն էլ, իբր, ամբողջությամբ գործակալներից ու կաշառակերներից է բաղկացած։
Գոռում էին, գլուխները պատին էին տալիս՝ ապացուցելու համար, որ նման ծրագիր գոյություն չունի։
Իսկ ի՞նչ էր ասում ընդդիմությունը, և մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանը։
Նա ասում էր, որ Ադրբեջանը, Հայաստանի կողմից դիմադրության բացակայության պայմաններում, համակարգված կերպով «Արևմտյան Ադրբեջանի» կեղծ թեման վերածում է նոր միջազգային նարատիվի, և որ Արցախի օկուպացիային անխուսափելիորեն հաջորդելու է Հայաստանը օկուպացնելու գաղափարի առաջմղումը՝ մեր երկիրը ադրբեջանցիներով բնակեցնելու միջոցով։
Հիշեցնեմ, որ սա ասում էր հենց այն Ծառուկյանը, որը 2020 թվականի հուլիսին նախազգուշացնում էր, որ եթե չփոխվի երկրի կառավարման թավշյա համակարգը, պատերազմ է լինելու։
Հիշո՞ւմ եք՝ հետո ինչ եղավ։
Հետո՝ 2020 թվականին, պատերազմից ընդամենը մի քանի օր առաջ, Ծառուկյանին բանտարկեցին։ Իսկ հիմա, երբ Հայաստանին կրկին իրական վտանգ է սպառնում, Ծառուկյանը կրկին բանտում է։
Ձեզ դա չի՞ անհանգստացնում։
Դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ մակարդակի է հասել Ադրբեջանի դիվանագիտական նախապատրաստությունը՝ Հայաստանի «խաղաղ» օկուպացիայի հարցում։
Եվ այստեղ հարց է առաջանում. ինչո՞ւ է Հայաստանի՝ ադրբեջանցիներով բնակեցման միջոցով օկուպացիայի նախապատրաստմանը զուգահեռ, հենց Հայաստանում ագրեսիվ կերպով իրականացվում քաղաքականություն՝ վերացնելու ցանկացած հիշատակում այն մասին, թե ով է հարձակվել մեզ վրա 2020 թվականին, ինչպես և ովքեր են մեզ սպանել։
Թե՞ ընդհանրապես պետք է ամեն ինչ մոռանալ, միայն ուտել, խմել ու զվարճանալ։
Կամ ձեզ թվում է, որ Արցախի օկուպացիայի մեկնարկի օրը հեռուստատեսությամբ ուրախ համերգ կազմակերպելը կամ Երևանում հայ հերոսների պատկերներով գրաֆիտիները ոչնչացնելը պարզապես սխալներ են։
Պարզապես ինքներդ մտածեք և համադրեք փաստերը։
Ինքներդ մտածեք՝ առանց իշխանությունների հիստերիկ արդարացումների։
Արման Աբովյան

Բաց մի թողեք
Իշխանական մտքի եւ գործի ոսկե հավաքածուն
Նման կարգավիճակներում գտնվող իշխանությունների որևէ տեղ չեն հարգում
Հայկական ժամացույց. Մեզ սպասում են շատ բարդ զարգացումներ․ պետք է փոխվի հայկական ժամացույցի տրամաբանությունը