Գերմանիայի Քիլ քաղաքում անցկացված երիտասարդ գիտնականների 37-րդ եվրոպական մրցույթում՝ EUCYS 2026-ում, Հայաստանը ներկայացնող Հայկ Ղազարյանը, Տիգրան Ավանյանը եւ Հովհաննես Մանուկյանն արժանացել են «Շրջանաձեւ կենսահիմքով Եվրոպա» համատեղ նախաձեռնության հատուկ մրցանակին։
«Հրապարակ» թերթը գրում է. Երիտասարդների ներկայացրած Airify նախագիծը վերաբերում է եգիպտացորենի կեղեւի կենսազանգվածից կենսաքայքայվող եւ ինքնամաքրվող օդի ֆիլտրի ստեղծմանը։
Մրցույթը համարվում է Եվրոպայի ամենահեղինակավոր երիտասարդական գիտական մրցույթներից մեկը։ Հայաստանից Airify նախագծով մրցույթին մասնակցելու իրավունք էին ստացել «Այբ» կրթական հանգույցի աշակերտներ Հայկ Ղազարյանը, Տիգրան Ավանյանն ու Հովհաննես Մանուկյանը։
Հատկանշական է, որ նախագծի հեղինակներից Հովհաննես Մանուկյանը Կարեն Կարապետյանի թոռն է՝ Նարեկ Կարապետյանի քրոջ որդին։ Երիտասարդն արդեն իսկ ընդունվել է աշխարհի 50 լավագույն համալսարաններից մեկը համարվող Շոտլանդիայի համալսարան՝ «Բիզնեսի կառավարում» մասնագիտությամբ:


Բաց մի թողեք
Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից
Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը
Բացառիկ. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների գլխին սուր է կախված․ իշխանությունը ՀԷՑ-ի գործով նոր թիրախնե՞ր ունի